Մակրոնը ժամանել է Իսրայել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի առավոտյան համերաշխության այցով ժամանել Է Իսրայել և արդեն հանդիպել ՀԱՄԱՍ-ի պատանդների ընտանիքների հետ, որոնց թվում կարող են լինել Ֆրանսիայի քաղաքացիներ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ելիսեյան պալատի ներկայացուցիչներից մեկի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահն իր այցով ձգտում է ոչ միայն համերաշխություն ցուցաբերել Իսրայելին, այլ նաև առաջարկներ անել՝ կանխելու էսկալացիան, պատանդներին ազատելու, Իսրայելի անվտանգությունը երաշխավորելու համար։

Ավելի վաղ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն էր այցելել Իսրայել, դրան նախորդել էին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի այցերը։