ՌԴ–ն պատրաստ է օգնել ադրբեջանա-հայկական սահմանի դելիմիտացիայի հարցում. Լավրով

Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի դելիմիտացիայի գործընթացի գործարկմանը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «3+3» ձևաչափով նախարարների հանդիպումից հետո։

«Բոլոր փորձագետներին քաջ հայտնի է, որ սահմանազատումը (Հայաստանի և Ադրբեջանի միջև) քննարկելու և համաձայնեցնելու համար անհրաժեշտ ամեն ինչ, այդ թվում` քարտեզները, որոնք մնացել են խորհրդային տարիներից, գտնվում են Ռուսաստանի Դաշնության մոտ։ Գործընկերները դա հասկանում են: Մենք չենք փորձում դրանից մեծ խնդիր դարձնել։ Թող նրանք Բրյուսելում էլ հանդիպեն, եթե դրա ցանկությունն ունեն, բայց մենք միշտ պատրաստ ենք օգնել իրական սահմանազատմանը», – նշել է ՌԴ ԱԳ նախարարը։