«Հարավային Կովկասը կայուն կլինի Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ»․ Ֆիդան

Հարավային Կովկասում հնարավոր է հասնել կայունության Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ։ Այդ մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ Թեհրանում՝ «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք՝ Թեհրանում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի  ԱԳ նախարարների հանդիպումը։