Արտատարածաշրջանային երկրների մասնակցությունը Հարավային Կովկասում կարող է բարդացնել իրավիճակը. Աբդոլլահիան
Արտատարածաշրջանային երկրների մասնակցությունը Հարավային Կովկասում ոչ մի խնդիր չի լուծի։ Այս մասին այսօր Թեհրանում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը՝ «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը։
Նան նշել է, որ դա կարող է նույնիսկ ավելի բարդացնել իրավիճակը։
Աբդոլլահյանը նշել է, որ «3+3» ձևաչափի հիմնական նպատակը տարածաշրջանի երկրների մասնակցությունն ու համատեղ համագործակցության ամրապնդումն է՝ ներտարածաշրջանային խնդիրների լուծման համար։
«Հարավային Կովկասում լարվածությունն արդեն մնացել է հետևում, մեծ հնարավորություն է ստեղծվել տարածաշրջանի երկրների համար. եկել է խաղաղության, համագործակցության և զարգացման հերթը, հուսով ենք, որ հաջորդ հանդիպումներում ականատես կլինենք ակտիվ և կառուցողական մասնակցությունը նաև բարեկամ Վրաստանի»,- ասել է Աբդոլլահիանը։
Նշենք, որ Թեհրանում մեկնարկել է «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը՝ Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Հայաստանի ԱԳ նախարարների մասնակցությամբ։ Դրան մասնակցությունից հրաժարվել է միայն Վրաստանը։
Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարի Մոսկվայում՝ փոխարտգործնախարարների մակարդակով։

