Իսրայելի գիշերային օդային հարվածի հետևանքով Գազայում զոհվել է 46 մարդ. Al Jazeera
Մոտ 46 մարդ զոհվել է Գազայի հատվածին Իսրայելի գիշերը հասցրած ավիահարվածից, տեղեկացրել է Al Jazeera-ն։
24 մարդ զոհվել է Ջաբալիայում ալ-Մոթավակ ընտանիքի դեմ իսրայելական ավիացիայի հարձակման հետևանքով։ Ջաբալիայի ալ-Աջրամի ընտանիքի դեմ հարձակման հետևանքով զոհվել է ևս 10 մարդ։ Հինգ մարդ զոհվել է Հադեր ընտանիքից՝ չորս երեխա և մեկ կին։
Յոթ մարդ սպանվել է Դեյր-էլ-Բալահի կենտրոնում և Ալ-Բուրեյջ փախստականների ճամբարում Գազայի կենտրոնական մասում։

