Հայկազ Ջոմարդյանին Ավինյանը պարգևատրել է ոսկե մեդալով

Երևանի քաղաքապետի պաշտոնն զբաղեցնող Տիգրան Ավինյանը ոսկե մեդալով պարգևատրել է Հայկազ Ջոմարդյանին։

«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով և 10-րդ կետով.

Հասարակական կարգի պահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ գործունեության համար ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Հայկազ Ջոմարդյանին պարգևատրել Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով»,-ասված է Ավինյանի որոշման մեջ։

Նա հասարակական կարգի պահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ գործունեության համար Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով պարգևատրել է ՆԳՆ 9 պաշտոնյաների։

Ի դեպ մամուլը գրել էր, որ հենց Հայկազ Ջոմարդյանի հրամանով են կարմիրերետավորները «Եռաբլուրում» զոհվածների ծնողներին բերման ենթարկել։