Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները «3+3» հարթակով հանդիպման շուրջ հեռախոսազրույց են ունեցել

Հոկտեմբերի 20-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի միջև։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցեր, տարածաշրջանային և միջազգային օրակարգեր։

Ստուգվել են «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի գործունեության մոտեցումները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին։