ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտից 4 անձ է ձերբակալվել՝ ֆիզիկական ներգործության կասկածանքով
ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ իրականացվող ակցիայի ընթացքում չորս անձ է ձերբակալվել՝ ֆիզիկական ներգործության անմիջական հիմնավոր կասկածով։ Այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանության Արաբկիրի բաժին։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա են իրականացրել՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանից ակնկալելով պատասխաններ։

