Տաթև Վիրաբյանը կմնա կալանավորված
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը քիչ առաջ մերժել է արցախցի Տաթևիկ Վիրաբյանի (Տաթև Արցախ) կալանավորման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը։
Տաթև Վիրաբյանը կշարունակի մնալ կալանավորված։ Այս մասին հայտնում է Արսեն Բաբայանը։
Տաթև Վիրաբյանին ձերբակալել են սեպտեմբերի 21-ին։ Նրան ներկայացվել է զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու և այդ անկարգություններին մասնակցելու մեղադրանք:

