Իսրայելի ԱԽ-ն իր քաղաքացիներին կոչ է արել շտապ լքել Թուրքիան
Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը կոչ է արել իր քաղաքացիներին որքան հնարավոր է շուտ լքել Թուրքիան Էրդողանի՝ հիվանդանոցին հասցված ռմբակոծման մեջ Իսրայելին մեղադրող հայտարարությունից հետո, փոխանցում է ТАСС-ը։
«Իսրայելցիների նկատմամբ ահաբեկչական սպառնալիքների շարունակական աճի ֆոնին Թուրքիա մեկնելու նախազգուշացումը բարձրացվել է մինչև ամենաբարձր՝ 4-րդ մակարդակ: Թուրքիայում գտնվող բոլոր իսրայելցիները պետք է որքան հնարավոր է շուտ հեռանան», է ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Գազայում աննախադեպ վայրագությունները դադարեցնելու համար։
Նա Ալ-Մոհամդանի հիվանդանոցին հասցված իսրայելական հարվածն անվանել է մարդկային ամենահիմնարար արժեքներից զուրկ Իսրայելի հարձակումների օրինակ։

