Պաղեստինի նախագահը եռօրյա սուգ է հայտարարել երկրում

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը եռօրյա սուգ է հայտարարել Գազայի հիվանդանոցի ռմբակոծման դեպքով, գրում է Al Arabiya-ն։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իսրայելի բանակը ռմբակոծել է Ալ-Մոհամդանի հիվանդանոցը․ կան մեծ թվով զոհեր։