Տարբեր տրամաչափի իշխանական թութակներ «վատացել են» Սերժ Սարգսյանի այսօրվա հարցազրույցից․ Վահան Բաբայան
Տարբեր տրամաչափի իշխանական թութակներ «վատացել են» Սերժ Սարգսյանի այսօրվա հարցազրույցից։
Նրանք ընկել են ցնցումների մեջ և հատկապես իրենց կապիտուլյանտական բջիջները սկսել են անկանոն ստատուսներ գրել «ժողովրդավարության» վերաբերյալ Սերժ Սարգսյանի այսօրվա ակնարկից հետո:
Հավանաբար ստանալով ֆաս հրամանը փորձում են ի ցույց դնել նախկինում ժողովրդավարության վիճակը, իբր այն համեմատելով այսօրվա «ժողովրդավարության» բաստիոն կոչվածի հետ:
Ախր դուք ո՞նց կարող եք զառանցել մեկ մարդու իշխանության օրոք ժողովրդավարության մասին մի հատ էլ Նախագահ Սարգսյանին մեղադրել ժողովրդավար չլինելու մեջ, երբ իր օրոք առանց ցնցումների եկել եք իշխանության: Կույր էլ չեք, էլի, ոչ էլ խուլ եք, բայց հիշողության հետ հաստատ խնդիր ունեք:
Եթե Սերժ Սարգսյանը ժողովրդավար չէր՝ դուք ի՞նչ գործ ունեք այսօր իշխանության մեջ:
Եթե Սերժ Սարգսյանը ժողովրդավար չէր՝ դուք ո՞նց եք այն ժամանակ զբաղվել քաղաքականությամբ:
Եթե Սերժ Սարգսյանը ժողովրդավար չէր՝ դուք ո՞նց եք հիմնել ձեր գռանտակեր հկները ու տարիներ շարունակ անարգել վայրահաչել նախագահի դեմ:
Մի խոսքով՝ ոնց հասկացանք, ինչքան Սերժ Սարգսյանը խոսի, էնքան դուք վատանալու եք, ու գուցե խնդրենք նախագահին հաճախ խոսի, որ ձեզ էս վիճակում տեսնենք:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

