Անապատը ոտքով հատող իրական մարդասերները (տեսանյութ)
Վարդան Ոսկանյանն իր տելեգրամյան ալիքում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․
«Մեզ «սովորեցրել» են մարդասեր համարել կոստյումներով և փողկապներով, հագած-կապած ինչ-որ մարդկանց, որոնց մեծ մասն իրականում դասական երեսպաշտներ են, երբ խնդիրը հենց իրական մարդասիրությունն է։
Եգիպտոսի տարածքում Սինայի անապատով մրջյունների նման դեպի պաշարված Գազա առաջին անհրաժեշտության սնունդ և ջուր կրող այս հասարակ արաբ մարդիկ են իրական մարդասերները, որոնց չի կարելի չհարգել և որոնց արարքով չի կարելի չհիանալ»։
Տեսանյութն՝ այստեղ

