Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմ. ինչ տեղի ունեցավ և ինչ է տեղի ունենում այսօր. Հենակետ

Հենակետ վերլուծական կենտրոնը անդրադարձել է Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմին և ամփոփել է, թե ինչ տեղի ունեցավ և ինչ է տեղի ունենում այսօր:

Մեկ շաբաթվա խրոնիկա

Ռազմական իրադրությունն Իսրայելում և Գազայի հատվածում

  • Պաղեստինյան ռազմականացված ՀԱՄԱՍ շարժումը շաբաթ օրը՝ հոկտոմբերի 7-ին Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումն է իրականացել, ավելի մեծ, քան 2021թ. 10-օրյա պատերազմը։ «Սա ամենամեծ ճակատամարտի օրն է՝ վերջ դնելու երկրի վրա վերջին օկուպացիային», – հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատար Մոհամմադ Դեյֆը՝ հավելելով, որ արձակվել է ավելի քան 5 հազար հրթիռ և արկ։
  • ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է Իսրայելի դեմ ռազմական գործողություն սկսելու մասին, որը կոչվում է «Ալ Աքսայի ջրհեղեղ»:
  • Հոկտեմբերի 7-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե թրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին: Հոկտեմբերի 7-ի ժամը 06:30-ից Իսրայելի տարածքի վրա արձակվել է 2200 հրթիռ:
  • Սկզբից Գազայի հատվածի տարածքից սկսվել է ռեակտիվ արկերի ու հրթիռների զանգվածային հրետակոծություն, որին հաջորդել է գրոհայինների ներթափանցումը ցամաքով, ջրով և օդով:
  • Հոկտեմբերի 7-ի առավոտյան զանգվածային հրթիռային հարված է հասցվել ամբողջ Իսրայելի տարածքին։ Փակվել է Թել Ավիվում Բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանը։
  • Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հոկտեմբերի 7-ին Թել Ավիվում անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Պաշտպանության նախարարը լիազորել է պահեստազորայինների շտապ զորակոչ անցկացնել։ Իսրայելի պաշտպանության նախարարը հավանություն է տվել պահեստազորայինների ամբողջական մոբիլիզացիային։
  • Իսրայելում հայտարարվել է ռազմական դրություն։
  • Իսրայելի պաշտպանության բանակն «X»-ի իր էջում հայտարարել է, որ իսրայելցիներն հոկտոմբերի 7-ի առավոտյան արթնացել են ՀԱՄԱՍ-ի հրթիռակոծությունից: «Մենք պաշտպանվելու ենք»,- ասված է հայտարարությունում։
  • Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) նախնական զեկույցում ասվում է, որ «մի շարք ահաբեկիչներ» ներթափանցել են Իսրայելի տարածք Գազայի հատվածից, Գազայի հատվածի շրջակայքի բնակիչներին խնդրել են մնալ իրենց տներում։
  • Գրոհայինները գերեվարել են 35 իսրայելցի զինվորներ և խաղաղ բնակիչներ: ՑԱԽԱԼ-ը նախնական փուլում հաստատել է Գազայի հատվածին մոտ 7 բնակավայրերի նկատմամբ վերահսկողության կորուստը։
  • Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցնում Գազայում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին՝ ի պատասխան Գազայից Իսրայելի վրա ավելի վաղ «հրթիռների արձակման»:
  • Գազայի հատվածի տարածքից սահմանային ցանկապատից զինյալները ներթափանցում են Իսրայելի տարածք։ Իսրայելցի զինվորականները հաստատել են Գազայի հատվածի տարածքից տասնյակ պաղեստինցի զինյալների ներթափանցումը։ Պաղեստինցիները կոտրել են Իսրայելի հետ սահմանին գտնվող պատը: Հարյուրավոր մարդիկ ճեղքել են ցանկապատը, նրանց ոչ ոք չի խոչընդոտել։ Սահմանի առանձին հատվածներում զինվորականներ չեն եղել։
  • Իսրայելական Սդերոտ քաղաքում փողոցային մարտեր են ընթացել։
  • Սդերոտ քաղաքի ուժայինների տեղեկություններով՝ հարձակվողների շուրջ օղակը փակվել է, քաղաք են մտել զինվորականները։
  • Գազայի հատվածում «Իզզ ադ-Դինա Ալ-Կասամա» բրիգադի զինյալների հրամանատարը կոչ է արել զենք ունեցող բոլոր պաղեստինցիներին մարտի գնալ Իսրայելի դեմ:
  • Հոկտեմբերի 7-ին Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին գրոհայինները խոցել են իսրայելական բանակի Merkava IV տանկը։ Սդերոտ քաղաքում գերեվարված խաղաղ բնակիչներին և իսրայելցի զինվորականներին զինյալները տեղափոխել են Գազայի հատվածի տարածք։ Գերեվարված մեկ իսրայելացու համար ՀԱՄԱՍ-ը փոխանակում է պահանջել, մեկ զինվորի համար՝ 50-70 զինյալ Իսրայելի բանտերից։ «Իսլամական ջիհադ» խմբավորման ներկայացուցիչը հայտարարել է, որ գերեվարված իսրայելցիները գերության մեջ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ պաղեստինցի բոլոր բանտարկյալներն ազատ չեն արձակվել իսրայելական բանտերից:
  • Ոստիկանությունն ու ՄԱԳԱՎԸ մաքրել են այն քաղաքները, որտեղ ներխուժել են գրոհայինները։ Տեղերից հայտնել են, որ հարձակվողները պատանդներ են վերցրել։
  • ՀԱՄԱՍ-ը պնդել է, որ գրոհայինները գրավել են իսրայելական Բեերի բնակավայրը։
  • Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է զինյալների առաջխաղացումը երկրի տարածք չորս շրջաններում: Իսրայելի պաշտպանության բանակի հետևակային ստորաբաժանումներն ուղարկվել են գրոհայինների առաջխաղացման շրջաններ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ զինյալները բարիկադավորվել են Իսրայելի հարավում գտնվող Սդերոտի, Նեթիվոտի և Օֆակիմի բնակավարերի տներում։
  • Ավելի վաղ պաղեստինցի գրոհայինների կողմից գրավված իսրայելական երկու բնակավայրերը մաքրվել են հատուկ նշանակության ուժերի կողմից: Միաժամանակ Իսրայելական բանակը կորցրել է վերահսկողությունը Գազայի հետ սահմանին գտնվող իր բազաներից մեկի «Էրեզ» անցակետի նկատմամբ:
  • Իսրայելի հյուսիսում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները այն մտավախությունների պատճառով, որ լիբանանյան «Հըզբոլլահը» նույնպես կարող է հարված հասցնել:
  • Հոկտեմբերի 7-ի կեսօրին ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը հայտարարել է. «Առաջիկա ժամերին մենք բանակի ամբողջ ուժը կկենտրոնացնենք Գազայի վրա։ Այս պահին մենք կենտրոնացած ենք երկրի հարավում գտնվող բնակավայրերը մաքրելու վրա և ուժերը քաշում ենք մարտական գործողությունների շրջան»։ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչների կողմից Գազայի վրա է նետվել 16 տոննա ավիացիոն զինամթերք։ Բանակը լայնածավալ գործողություն է իրականացնում ՀԱՄԱՍ-ի դեմ։
  • Հրթիռային հարված է հասցվել նաև Ռութենբերգ էլեկտրակայանին, որը մեծությամբ երկրորդն է Իսրայելում։ ՀԱՄԱՍ-ի զինյալները հարձակվել են իսրայելական գաղտնի ռազմական օբյեկտի վրա։ Ներսում գտնվողների հետ կապը կորել է։
  • Պաղեստինցիների գրոհի առաջին ժամերի ընթացքում տեղեկություններ տարածվեցին, որ պաղեստինցի գրոհայինների կողմից գրերեվարվել է իսրայելական բանակի «Գազա» դիվիզիայի հրամանատար, բրիգադային գեներալ Նիմրոդ Ալոնին: Նշենք, նաև, որ Ալոնին «Գազա» դիվիզիան գլխավորել է մինչև 2022թ. օգոստոսը, այնուհետև դարձել խորը հետախուզության հատուկ նշանակության ուժերի հրամանատար։ Տեղեկությունը հերքվել է։
  • Հոկտեմբերի 7-ի կեսօրին ավելի քան հազար պաղեստինցի զինյալներ գտնվում էին Իսրայելի տարածքում:
  • Իսրայելական ԶԼՄ-ները հայտնել են, որ ՑԱԽԱԼ-ի պահեստազորայինները հրաժարվել են կատարել հրամանը և մեկնել Գազայի հատվածի հետ սահման:
  • Իսրայելի բոլոր հրաձգային համալիրները, որտեղ պահվում է երկրի քաղաքացիական բնակչության զենքը, պահեստարաններ են բացել, որպեսզի մարդիկ կարողանան վերցնել այն և ապահովել իրենց անվտանգությունը:
  • 8 ժավա ընթացքում գրոհայինները ՑԱԽԱԼ-ի ռազմակայաններում գրավել են անվազն 14 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ։
  • Շաբաթ օրը երեկոյան արդեն Լիբանանի «Հըզբոլլահ» ռազմականացված խմբավորումը բերվել է լիարժեք մարտական պատրաստության Իսրայելի վրա հարձակման համար:
  • Եգիպտացի բանակցողները տեղեկացրել են Իսրայելին, որ Գազայի հատվածում ցամաքային գործողության դեպքում լիբանանյան «Հըզբոլլահը» պատերազմի մեջ կմտնի:
  • Իսրայելի Անվտանգության խորհուրդը միաձայն հավանություն է տվել Գազայի հատվածում ցամաքային գործողության անցկացմանը։
  • «Հըզբոլլահի» երկու մոտոցիկլավարներ սպանվել են այն բանից հետո, երբ իսրայելցի զինվորականները կրակ են բացել զինյալների խմբի ուղղությամբ, որոնք փորձել են մոտենալ սահմանին:
  • Իսրայելի պաշտպանության բանակի երկու բարձրաստիճան հրամանատարներ զոհվել են հոկտեմբերի 7-ի բախումների ընթացքում:
  • Միայն հոկտեմբերի 7-ին իսրայելցի բժիշկների պաշտոնական տվյալներով գնդակոծությունների և գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է երկրի առնվազն 200 քաղաքացի:
  • Իսրայելական բանակի 5000 պահեստազորայիններին մասշտաբային զորահավաքի շրջանակներում 20 ավիաչվերթով նախատեսվել է վերադարձնել Հունաստանից:
  • Իսրայելը Թուրքիայից հետ է կանչել իր ռազմական մասնագետներին։
  • Նահալ հետևակային բրիգադի հրամանատար, գնդապետ Յոնաթան Շտայնբերգը սպանվել է Քերեմ Շալոմ շրջանում տեղի ունեցած բախումների ժամանակ:
  • Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում դիմել է ԱՄՆ նախագահ Բայդենին՝ խնդրելով շտապ ֆինանսավորում տրամադրել «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համալիրի համար լրացուցիչ Tamir հակահրթիռային համակարգեր գնելու նպատակով։
  • Հոկտեմբերի 8-ի դրությամբ Իսրայելում ավելի քան 300 քաղաքացի զոհվել է, իսկ 1864-ը՝ վիրավորվել, 750 մարդ համարվում է անհետ կորած։
  • Լիբանանյան «Հըզբոլլահը» ստանձնել է Իսրայելի հյուսիսում ՑԱԽԱԼ-ի դիրքերի գնդակոծության պատասխանատվությունը։ Նշվում է, որ հարվածները կետային բնույթ են կրել։ Լիբանանի հարավում հոկտեմբերի 8-ին գործողություն են իրականացրել Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները։
  • Իսրայելը դիմել է Եգիպտոսին՝ խնդրելով օգնություն ցուցաբերել ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից գերեվարված իսրայելցի քաղաքացիներին գերությունից փրկելու հարցում: Նաև Լիբանանում UNIFIL առաքելության հրամանատարության միջոցով «Հըզբոլլահին» է հասցվել, որ Իսրայելը էսկալացիա չի ցանկանում։
  • «Իսլամական ջիհադի » գրոհայինները Գազայի սահմանից արևելք Իսրայելի տարածք են ներխուժել մոտոցիկլետներով։ Հաղորդվում է, որ վերահսկողության տակ վերցրել իսրայելական ԶՈւ զորամասերի զորանոցները։
  • Իսրայելի օդուժը հարված է հասցրել Գազայի Իսլամական բանկին։
  • Իրանամետ ուժերի ջոկատները Սիրիայից տեղափոխվել են Լիբանան՝ պատրաստ լինելով միանալ «Հըզբոլլահին» Իսրայելի հետ պատերազմ սկսելու դեպքում։
  • «Հըզբոլլահի» էլիտար հատուկջոկատայինների «Ռադուան» ուժերը տեղափոխվել են Իսրայելի հետ սահման՝ Մետուլայի շրջանում: Հաղորդվում է, որ նրա կազմում կա մինչև 1000 զինվոր։
  • «The New York Times» պարբերականը գրել է, որ Իսրայելի հատուկ ծառայություններից ոչ մեկը տեղեկություն չի ունեցել ՀԱՄԱՍ-ի՝ հարձակմանը նախապատրաստվելու մասին։ Հետախուզությունը ձախողվել է։
  • Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հետ սահմանին գտնվող բոլոր բնակավայրերը վերահսկողության տակ վերցնելու մասին, ուր ավելի վաղ ներթափանցել էին զինյալները: Բանակ են զորակոչվել 300 հազար պահեստազորայիններ։
  • Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցնում Լիբանանի հարավում գտնվող «Հըզբոլլահ» խմբավորման օբյեկտներին:
  • Իսրայելի պաշտպանության բանակը ընդլայնված հարձակումներ կիրականացնի Գազայի հատվածում՝ նույնիսկ իսրայելցի պատանդներին վնաս հասցնելու գնով։
  • Իսրայելն ամբողջական շրջափակել է Գազայի հատվածը: Էլեկտրականությունից, վառելիքից և սննդից հետո Իսրայելը փակել է Գազայի ջրամատակարարումը։
  • ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելի տարածքում գործողություն իրականացնելով հասել են իրենց նպատակին։
  • «The Wall Street Journal» պարբերականը գրել է, որ Իսրայելի իշխանությունների սխալը ոչ ստանդարտ հարձակումների, ինչպես նաև հրթիռակոծությունների նախապատրաստման մեջ է, այլ ոչ թե սովորական ցամաքային ներխուժումը չեզոքացնելու։
  • «Times of Israel» պարբերականը հայտնել է, որ Գազայի հատվածում ցամաքային գործողությունը կտեւի առնվազն մեկ ամիս։
  • Պենտագոնը մասնավոր կապալառուների է ներգրավել Իսրայել զենք տեղափոխելու համար։
  • Գերմանական «Bild» պարբերականը գրել է, որ Իսրայելը նոր պատերազմում կարող է ստանալ հինգ ճակատ՝ Գազայի հատվածը, Լիբանանը, Սիրիան, Իրանը և Հորդանան գետի արևմտյան ափը:
  • Հոկտեմբերի 11-ին Լիբանանի տարածքից ԱԹՍ-ներ են անցել Իսրայելի ուղղությամբ։ Հյուսիսում լայնածավալ տագնապ է հայտարարել։ Միաժամանակ Լիբանանի տարածքից դեսանտներ են ներթափանցել Իսրայելի հյուսիսային շրջաններ։
  • ԱՄՆ-ը ռազմական գործողությունների սկսվելուց հետո տարհանել է իր զինվորականներին Իսրայելի տարածքից, որտեղ նրանք գտնվում էին համատեղ զորավարժությունների համար:
  • Լիբանանի և Սիրիայի հետ սահմանին (Հոլանի բարձունքներ) Իսրայելի հյուսիսային շրջանների բնակիչներին խորհուրդ է տրվել շտապ մտնել թաքստոցներ՝ գրոհայինների լուրջ ներթափանցման պատճառով:
  • Գերմանիան հավանություն է տվել Իսրայելի կողմից իր երկու Heron TP անօդաչու թռչող սարքերի օգտագործմանը ՀԱՄԱՍ-ի հետ դիմակայությունում:
  • Իսրայելը զինամթերքի և ռազմանավերի մատակարարման վերաբերյալ հարցում է ուղարկել Գերմանիային։
  • ՀԱՄԱՍ-ի մինչև 3000 զինյալներ են մասնակցել հոկտեմբերի 7-ին և 8-ին Իսրայելի վրա հարձակմանը:
  • Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Դամասկոսի միջազգային օդանավակայանին, որից հետո Հալեպի և Դամասկոսի օդանավակայանները դադարեցրել են իրենց չվերթները։ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ Հալեպի և Դամասկոսի օդանավակայաններին հասցված հարվածները Սիրիայի տարածքից Իսրայելի գնդակոծության պատասխանն են:
  • Լիբանանյան խմբավորումները իրենց ջոկատների համընդհանուր մոբիլիզացիա են հայտարարել՝ Իսրայելի դեմ պատերազմի համար։
  • Մեծ քանակությամբ Mk 84 ավիացիոն ռումբեր՝ հագեցած JDAM ուղղման մոդուլներով, օգտագործվում են Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչների կողմից:
  • ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ հետախուզությունը չի արձանագրում «Հըզբոլլահի» ուժերի կենտրոնացում Իսրայելի հետ սահմանի երկայնքով:
  • 20.000 միավոր զենք, ներառյալ 4000 ավտոմատ հրացան, ձեռք են բերվել կամ պլանավորվում է ձեռք բերել Իսրայելի քաղաքացիների կողմից զինյալների լայնածավալ հարձակումից հետո: 2000 զենքեր իշխանություններն իրենք են բաժանել անվտանգության ուժերի կամավորներին։

Արտաքին քաղաքական իրադրությունը և միջազգային հանրության արձագանքը

  • Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահի հետ զրույցում Բայդենին հայտնել է, որ երկար ռազմական արշավ է սպասվում:
  • Ջո Բայդենը հայտարարել է՝ «Մենք Իսրայելին կտրամադրենք բոլոր անհրաժեշտ զինամթերքը»։
  • ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ դատապարտելով ՀԱՄԱՍ-ի հարձակումները՝ նշելով. «Այս սարսափելի բռնությունը պետք է անհապաղ դադարեցվի։ Ահաբեկչությունն ու բռնությունը ոչինչ չեն լուծում։ ԵՄ-ն իր համերաշխությունն է հայտնում Իսրայելին այս դժվարին պահերին»։
  • Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խոստացել է գազան հավասարեցնել հողին և կոչ է արել խաղաղ բնակիչներին լքել անկլավի տարածքը:
  • Ամերիկացի պաշտոնյաները քննադատել են Իսրայելի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների, ինչպես նաև արաբական երկրների գործողությունները, ինչպիսիք են Եգիպտոսը, Հորդանանը, Քաթարը և Սաուդյան Արաբիան, որոնք չեն կարողացել կանխատեսել ՀԱՄԱՍ-ի գրոհայինների հարձակումն Իսրայելի վրա։
  • Իսրայելը լրացուցիչ ռազմական օգնություն է խնդրել ԱՄՆ-ից։
  • Ամերիկյան Սենատը հետ է կանչում 30 Abrams տանկերի և 10 Ֆ-16 կործանիչների փոխանցումն Ուկրաինային, ինչպես նաև 8 մլրդ դոլար ՝ հօգուտ Իսրայելին ռազմական օգնություն ցուցաբերելու: Պենտագոնն աշխատում է Թել Ավիվ զենքի շտապ տեղափոխման ուղղությամբ։
  • Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ Գազայի ուղղությամբ հարվածների համար գործի է դրվել 50 կործանիչ: Միայն հոկտեմբերի 8-ին խոցվել է ավելի քան 800 թիրախ։
  • ԱՄՆ-ը «USS Gerald R. Ford» ատոմային ավիակիր, ինչպես նաև հարվածային խումբ է ուղարկել Իսրայելի ափեր՝ որպես աջակցության ժեստ և հարկ եղած դեպքում ամերիկյան քաղաքացիների տարհանման համար։
  • Իրաքում իրանական կազմավորումները սպառնում են հարվածներ հասցնել տարածաշրջանում ամերիկյան բոլոր օբյեկտներին, եթե ԱՄՆ-ն ռազմական առումով աջակցի Իսրայելին:
  • Իսրայելում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պատերազմող կողմերին զսպվածության կոչ է արել։
  • Իրանի իշխանություններն իրենց աջակցությունն են հայտնել ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելի դեմ ձեռնարկված հարձակմանը։
  • Վաշինգտոնը միանշանակ դատապարտել է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների սարսափելի հարձակումները Իսրայելի, այդ թվում՝ խաղաղ բնակչության և քաղաքացիական համայնքների դեմ։
  • ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը օպերատիվ կերպով Իսրայելի պաշտպանության ուժերին կտրամադրի լրացուցիչ սարքավորումներ և ռեսուրսներ, այդ թվում՝ զինամթերք։ Ռազմական օգնության առաջին խմբաքանակն ուղարկվել է հոկտեմբերի 8-ին։
  • ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններ չեն լինի: Նպատակը խմբավորման ամբողջական ոչնչացումն է։
  • Ամերիկյան Կոնգրեսի անդամները Իսրայելում ռազմական գործողությունների սկսվելուց հետո սկսել են ակտիվորեն գնել զենք արտադրողների և նավթային ընկերությունների բաժնետոմսերը:
  • Իրանի և արաբական երկրների պաշտոնատար անձինք, այդ թվում՝ ՄԱԿ-ում իրանական պատվիրակությունը, հերքում են Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի գրոհայինների հարձակման ծրագրի նախապատրաստման գործում ԻՀՊԿ-ի ներգրավվածության մասին լուրը: Իսրայելի պաշտպանության բանակը նույնպես հայտարարել է, որ այս հակամարտությունում Իրանի ներգրավվածության նշաններ չի արձանագրում: Նմանատիպ հայտարարություններ են արել ԱՄՆ Պետդեպարտամենտը։
  • Քանի դեռ Միացյալ Նահանգները գոյություն ունի՝ Իսրայելը միայնակ չի լինի։ Հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
  • Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն դեմ է Իսրայելի կողմից Գազայի հատվածի տոտալ շրջափակմանը:
  • Եգիպտոսը պնդում է, որ գրոհայինների հարձակումից երեք օր առաջ զգուշացրել է Իսրայելին, որ ՀԱՄԱՍ-ը հարձակում է նախապատրաստում, սակայն ՑԱԽԱԼ-ը կենտրոնացել է Արևմտյան ափի վրա:
  • Բայդենի վարչակազմը Կոնգրեսին տեղեկացրել է, որ Իսրայելում պատերազմը երկար է լինելու, և արժե ընտրողներին նախապատրաստել, որ ԱՄՆ-ն աջակցություն կցուցաբերի Մերձավոր Արևելքում իր գլխավոր դաշնակցին:
  • Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ դադարեցրել է Իսրայելի հետ մերձեցման գործընթացը Մերձավոր Արևելքում բռնկված պատերազմի պատճառով։
  • Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Իրանին և Սիրիային չմիջամտել Գազայի հակամարտությանը և կոչ է արել թույլ չտալ Իսրայելին հարվածներ հասցնել իրենց տարածքից:
  • Ամերիկացի սենատոր Հոուլին կոչ է արել Ուկրաինայից ամբողջ ֆինանսավորումն ուղղել Իսրայել։
  • Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ համաշխարհային հանրության ուշադրությունը Ուկրաինայից դեպի Իսրայել «շրջվելու» վտանգ կա։
  • Իսրայելի պաշտպանության բանակը ՄԱԿ-ին գրություն է ուղարկել 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հյուսիսային շրջանների բնակիչներին (1,1 մլն մարդ) ամբողջությամբ տարհանել անկլավի հարավ, որտեղ գտնվում է Եգիպտոսի հետ միակ սահմանային անցակետը։
  • Իսրայելում ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման հետևանքով զոհվել է ԱՄՆ 22 քաղաքացի: Հայտնել է ԱՄՆ Պետդեպը։ Իր հերթին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Իսրայելի հարավում ռազմական գործողությունների ընթացքում զոհվել են Ռուսաստանի չորս քաղաքացիներ, անհետ կորած են համարվում 12-ը։
  • Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Միևնույն ժամանակ Իսրայելում ադրբեջանցի զոհերի թիվը հասել է 7-ի։
  • Պակիստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտարարել է. «Եթե Իսրայելը ցամաքային գործողություն սկսի Գազայի հատվածում, մենք բալիստիկ հրթիռներ կտրամադրենք ՀԱՄԱՍ-ին»։
  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է Իսրայելի վարչապետին, որ ՑԱԽԱԼ-ը «պետք է գործի պատերազմի կանոններով»:
  • Բրիտանացի դիվանագետների ընտանիքներին խստորեն խորհուրդ է տրվել լքել Իսրայելը։
  • Մեծ Բրիտանիան Իսրայելին աջակցելու շրջանակներում երկու ռազմանավ և հետախուզական ինքնաթիռ է ուղարկել Արևելյան Միջերկրական ծով:
  • Ահաբեկչական վտանգի մակարդակը հասցվել է առավելագույնի արտերկրում գործող Իսրայելի բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում:
  • Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օստինը ժամանել է Իսրայել։ Քննարկվելու են սպառազինության մատակարարման հարցեր։

Իսրայելի ներքաղաքական իրավիճակը

  • Իսրայելական «Ynet» պորտալը հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ չէր պահեստազորայինների զանգվածային մոբիլիզացիային և պատերազմի պայմաններում մարտական տեղակայմանը։ Ամբողջ երկրից հավաքված պահեստազորայիններն ապահովված չեն սննդով, չունեն հանդերձանք, առաջին անհրաժեշտության և անձնական հիգիենայի պարագաներ։ Կամավորները արդեն հայտարարել են պահեստազորայինների համար անհրաժեշտ իրերի համազգային հավաք, որոնք շարունակում են ժամանել ռազմական ժամանակաշրջանի նահանգի հավաքակայաններ:
  • Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հայտարարել է, որ Հոլոքոստից ի վեր երբեք մեկ օրվա ընթացքում ավելի շատ հրեաներ չէին սպանվել:
  • Իսրայելի պաշտպանության նախարարը հանել է զինվորականների գործողությունների բոլոր սահմանափակումները։ «Մենք վերականգնել ենք տարածքի վերահսկողությունը և շարժվում ենք դեպի լայնամասշտաբ հարձակում։ ՀԱՄԱՍ-ը ցանկանում էր փոփոխություն Գազայում, այն կփոխվի 180 աստիճանով՝ համեմատած այն բանի հետ, ինչ նրանք կարծում էին: Նրանք կզղջան այդ պահի համար, Գազան երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին եղել է»,- նշել է նախարարը։
  • Հոկտեմբերի 7-ին Իսրայելում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր զոհվել է ավելի քան 1300 մարդ, 3000-ից ավելին վիրավորվել են:
  • Իսրայելը պատրաստվում է երկարատև պատերազմի։ Իսրայելի ստորգետնյա կայանատեղիներից մեկում հիվանդանոց է կահավորվել՝ մշտական գնդակոծությունների պայմաններում վիրավորներին ընդունելու համար:
  • Իսրայելն ու Եգիպտոսը սկզբունքային համաձայնության են եկել Գազայի հատվածից փախստականների ելքի համար միջանցք ստեղծելու շուրջ: