Հայաստանն ԱՊՀ-ից ոչ մի տեղ չի գնում. Պուտինը Բիշքեկի գագաթնաժողովին Փաշինյանի չմասնակցելու մասին

«Որքան ես հասկանում եմ, Հայաստանն ԱՊՀ-ից ոչ մի տեղ չի գնում»,- ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Պուտինը՝ անդրադառնալով Բիշքեկի գագաթնաժողովին Հայաստանի ղեկավարի բացակայությունը։

ՌԴ նախագահը նշել է, որ նախապես հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ։

«Մենք իրար զանգահարում ենք և խոսում, այդ թվում՝ այսօրվա գագաթնաժողովի մասին։ Կան հանգամանքներ, որոնք ես միանգամայն հասկանալի եմ համարում, հիմա այդ մասին չեմ խոսի։ Ավելի լավ է հարցնեք Հայաստանի վարչապետին», – ասել է Պուտինը։

Միաժամանակ, ՌԴ նախագահը նկատել է. «Դե, մենք ամեն ինչ հասկանում ենք, լսեք, մենք բոլորս չափահաս ենք, հասկանում ենք, թե ինչ է կատարվում այնտեղ, սա Ղարաբաղի հայերի ողբերգությունն է. նա երևի հիմա ճամփորդելու ժամանակ չունի»: