ԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել Հարությունյանին, Սահակյանին, Ղուկասյանին, Մնացականյանին և Մանուկյանին

Արայիկ Հարությունյանին, Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, Լևոն Մնացականյանին և  Դավիթ Մանուկյանին դեռ չենք տեսակցել։ Այս մասին Radar Armenia-ին փոխանցել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունի։