Human Rights Watch-ը մեղադրել է Իսրայելին՝ Գազայում, Լիբանանում ֆոսֆորային զինամթերք օգտագործելու մեջ

Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը հայտարարել է, որ Իսրայելը սպիտակ ֆոսֆորով ռազմամթերք է օգտագործել Լիբանանի և Գազայի հատվածի դեմ ռազմական գործողությունների ժամանակ: Այդ մասին ասվում է կազմակերպության հրապարակած զեկույցում։

HRW-ն ընդգծել է, որ Գազայի խիտ բնակեցված տարածքներում սպիտակ ֆոսֆորի օգտագործումը մեծացնում է խաղաղ բնակչության համար վտանգը և հակասում է միջազգային մարդասիրական իրավունքին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին:

Նշենք, որ վերջին տվյալներով՝ էսկալացիայի պատճառով զոհված իսրայելցիների թիվը գերազանցել է 1,2 հազարը։