Ոչինչ ավարտված չէ․ Կարապետ Պողոսյան

Երկրորդ համաշխարհային պատերազմին` 1940 թվականի մայիսին` առանց որևէ դիմադրության, Ֆրանսիան անձնատուր է լինում։ Պատերազմի ավարտին ֆրանսիական տարածքները հետ են վերադարձվում, իսկ Երրորդ ռայխը զինաթափվում, կազմալուծվում։

Ներկայումս Ֆրանսիայի Հանրապետությունը զարգացած երկիր է՝ տնտեսական, ինչպես նաև ռազմաքաղաքական մեծ ներուժով։

Հայաստանը անձնատուր եղավ 2018֊ի ապրիլին, պատճառները շատ էին, բայց այս պահին չեմ ուզում խոսել, առանձին քաղաքական ուժերի և անհատների համակիրներին չնեղացնելու միտումով։

Մեր վերջնական խայտառակությունն եղավ Արցախի Հանրապետության մենակ թողնելը և հայաթափվելը։

ՀՀ գոյության առաջնային երաշխիքն ԱՀ էր, որը հանդիսանում էր սահման և անառիկ ամրոց, ուստի անկախության և անվտանգության վերականգման միակ գրավականն Արցախի վերանվաճումն է, որը միանշանակ հնարավոր է, պետք է ուղղակի ճիշտ օգտագործել ստեղծված իրավիճակից ստացված բոլոր հնարավորությունները

թուրք֊ադրբեջանական տանդեմի ներկայացուցիչ քպ/նփ հասարակության մեջ շատ ցածր աջակցությունը

ընդդիմադիր դաշտում հստակ զտումը (կարող և անկարող ուժերի տարբերակումը)

հասարակության լայն շերտերի իրական փոփոխության ակնկալիքը

Արցախցիների ժամանակավորապես ՀՀ տեղափոխվելը, սա վերջնականապես հնարավորություն կտա ազատվելու ԽՍՀՄ ՊԱԿ֊ի և սոռոսական պառակտիչ քարոզչության ազդեցությունից

Ստեղծված աշխարհաքաղաքական վերադասավորումները` իսրաելապաղեստինյան կոնֆլիկտի ֆոնին ադրբեջնական շպագատը

Ցանկը կարելի է շարունակել(այս ամենի մասին մոտ օրերը ավելի հանգամանալից կխոսեմ)

#հնարավոր_է

#նիկոլը_պետք_է_հեռացվի

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից