Ռաիսին միջազգային հանրությանը հիշեցրել է Գազայում ճգնաժամի կարգավորման իրենց պատասխանատվության մասին
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին միջազգային կազմակերպություններին հիշեցրել է Գազայի հատվածում ճգնաժամի կարգավորման համար նրանց պատասխանատվության մասին, հաղորդում է Tasnim-ը:
«Ռաիսին վճռականորեն դատապարտել է Գազայի ժողովրդի դեմ իսրայելական ռեժիմի հանցագործությունները», – գրում է լրատվամիջոցը․
«Սիոնիստները մարդկության դեմ հանցագործություններ են կատարում ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Միջազգային կազմակերպություններն ու ինստիտուտները պետք է կատարեն իրենց պարտականությունները՝ առանց որևէ բացառության և խտրականության»,-ասել է Իրանի նախագահը:

