ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմը կառաջացնի խոր և լայն քաղաքական ցնցումներ. CNN
Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հանկարծակի հարձակումն ու շարունակվող ռազմական գործողությունները հանգեցնում են կատակլիզմի՝ առաջացնելով խոր քաղաքական ցնցումներ, ռազմավարական վերափոխումներ, որոնք մինչ այդ որևէ մեկը չէր կարող կանխատեսել։ Այս մասին գրում է CNN-ը:
Իսրայելի տարածքում հրթիռակոծությունները, պատանդառությունները, զանգվածային սպանությունները տեղի ունեցան այն պահին, երբ համաշխարհային կարգն արդեն հանգուցային կետում էր, երբ հետսառը պատերազմի ժամանակաշրջանն ավարտվել էր Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմամբ և Չինաստան գերտերության վերելքով։
Իսրայելական երաժշտական փառատոնի ժամանակ սպանված խաղաղ բնակիչների տեսարանները, քանդված ընտանիքների դաժան պատմությունները, իսրայելական հաշվեհարդարը՝ Գազայի վրա կատաղի հարձակումները ցնցում են աշխարհը: Տեղի ունեցածն ամբողջովին փոխում է հաշվարկները Իսրայելում, Միացյալ Նահանգներում, արաբական աշխարհում և ամբողջ աշխարհում:
Աղբյուրը գրում է՝ հրեական պետության համար խորթ չեն Գազայի կամ Լիբանանի տարածքից հրթիռակոծությունները, ավտոբուսների ու մահապարտների պայթյունները: Սակայն ՀԱՄԱՍ-ի զինյալները պարզապես կոտրեցին իսրայելցիների՝ սեփական անվտանգության պատրանքները, որոնք ավելի խորն էին 1973 թվականի Յոմ Կիպուրի պատերազմից հետո, երբ եգիպտական և սիրիական ուժերը հարձակվեցին Իսրայելի վրա ու պարտություն կրեցին։
Սրանով պայմանավորված կլինի Իսրայելի արձագանքբ առաջիկա օրերին և կազդի այն բանի վրա, թե ինչպես է աշխարհն արձագանքում իր հակահարվածին:

