Իսրայելը հրթիռակոծել է Լիբանանի տարածքը
Իսրայելը հայտարարել է, որ հրթիռակոծել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման դիրքերը հարավային Լիբանանում, գրում է timesofisrael.com-ը:
Հաղորդվում է, որ իսրայելական զինվորականները հարվածներ են հասցնում Լիբանանի հարավում գտնվող թիրախներին՝ ավելի վաղ մի քանի զինյալների՝ Իսրայելի հյուսիս ներթափանցելուց հետո:
«Հըզբոլլահ»-ի հետ կապված «Ալ-Մանար» թերթի թղթակցի հրապարակած պատկերը ցույց է տալիս, որ մեծ պայթյուն է տեղի ունեցել տարածքում:
Մեկ այլ տեսանյութ, որը շրջանառվում է սոցիալական ցանցերում, ցույց է տալիս, որ «Հըզբոլլահ» դիտակետերից մեկը թիրախ է դարձել:

