6,3 մագնիտուդով երկրաշարժ Աֆղանստանում, ուժգին ցնցումներն զգացվել է նաև Իրանում

Այսօր իրանական Ռազավի Խորասան նահանգի Մեշխեդ քաղաքում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Mehr-ը։

6,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Աֆղանստանի Հերաթ քաղաքից հյուսիս արևմուտք 7 կմ խորության վրա և զգացվել Իրանի Ռազավի Խորասան նահանգի արևմտյան քաղաքներում, այդ թվում՝ Մեշխեդում։

Երկրաշարժը զգացվել է նաև Թուրքմենստանում և Ուզբեկստանում։

Րոպեներ անց 20 կմ խորության վրա ևս մեկ երկաշարժ է տեղի ունեցել 5,6 մագնիտուդով։

Երկրաշարժն առնվազն 14 մարդու կյանք է խլել։