ՌԴ-ում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի գործողությունների համար պատասխանատու է Իրանը

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի գործողությունների համար պատասխանատու է համարում Իրանին և կարծում է, որ Թեհրանը ֆինանսավորում է նման կազմակերպությունները։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է Մոսկվայում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին։

«Մենք անընդհատ առաջարկում ենք կարգավորումներ, մենք ոչինչ չունենք Գազայի հատվածի բնակիչների դեմ, պարզապես ահաբեկչական կազմակերպությունները նրանց պատանդ են պահում և որպես կենդանի վահան օգտագործում։ Եվ սրա հետևում այլ ուժեր կան կանգնած։

Օրինակ՝ Իրանը, որը ֆինանսավորում է նման ահաբեկչական կազմակերպություններին։ Նրանք միշտ ափսոսանք են հայտնում, երբ մեր հարաբերությունները տարբեր արաբական երկրների հետ բարելավվում են։ Ահա մոտավոր այսպես է, թե ինչու և ինչպես է դա տեղի ունենում»,- ասել է նա՝ մեկնաբանելով պաղեստինա-իսրայելական հակամարտության շարունակվող սրումը։