Ալիևը հայտարարել է, որ առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպումներ են լինելու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան) ձևաչափով հանդիպումներ են լինելու։ Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ այս մասին Ալիևն ասել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշիի հետ հանդիպման ժամանակ:

Նա նաև նշել է, որ «3+3» համագործակցության ձևաչափի հանդիպման նախաձեռնողը Ադրբեջանն է: