Հայաստանը չի մասնակցում Ղրղզստանում մեկնարկած ՀԱՊԿ զորավարժություններին

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին Ղրղզստանի Բալիկչի քաղաքի մոտ մեկնարկած ՀԱՊԿ անդամ պետությունների «Անխախտ եղբայրություն» զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։ Այս մասին տեղեկանում ենք Ղրղզստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։

Մասնավորապես, Ղրղզստանի ՊՆ հաղորդագրության մեջ Հայաստանի Հանրապետությունը չի նշվում։

Նշենք, որ ՀԱՊԿ անդամ մյուս հինգ երկրների մասնակցությամբ զորավարժությունները տևելու են մեկ շաբաթ։