Մոսկվան Բաքվի և Երևանի հետ չի քննարկում ռուս խաղաղապահների դուրսբերումը ԼՂ-ից․ աղբյուր
Մոսկվան Բաքվի և Երևանի հետ չի քննարկում ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից, այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
Ավելի վաղ, ՏԱՍՍ գործակալությունը հայտնել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը հոկտեմբերի 6-ին կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորակազմի դուրս բերման ժամկետները։
ՀՀ պաշտպանության նախարարությունը իր հերթին հայտարարել էր, որ ՌԴ-ից պատվիրակության այցի վերաբերյալ տեղեկություն չունի։

