Հարձակումն իրականացրել են ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ահաբեկչական խմբավորումները․ հայտնում ենՍիրիայի իշխանությունները
Սիրիայում ահաբեկչություն է տեղի ունեցել Հոմս քաղաքում ռազմական ակադեմիայի սաների ավարտական արարողության ժամանակ։ Ըստ Սիրիայի առողջապահության նախարարության տվյալների՝ զոհերի թիվը հասել է 89-ի։ Նրանց թվում կա 6 կին և 6 երեխա։ Վիրավորների թիվը 277 է։
Ինչպես տեղեկանում ենք SANA գործակալությունից, ահաբեկիչները հարված են հասցրել անօդաչու թռչող սարքերով: Սիրիայի իշխանությունները հայտնել են, որ հարձակումն իրականացրել են «ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ահաբեկչական խմբավորումները»։
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկրի կառավարությունը խստագույն կերպով դատապարտում է այս դաժան ոճրագործությունը։

