Միշելը Փաշինյանին և Ալիևին հրավիրել է Բրյուսել` հանդիպման․ մանրամասներ
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է հոկտեմբերի վերջին Բրյուսել՝ հանդիպման, հայտնում է ТАСС-ի աղբյուրը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Գրանադայում լրագրողների հետ զրույցում հույս էր հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ կանցկացվեն Բրյուսելում։

