Կարո Փայլանը կայցելի Հայաստան

Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր, քաղաքական ու հանրային գործիչ Կարո Փայլանը հոկտեմբերի 5-12-ը կայցելի Հայաստան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այցելության նպատակն է զորակցություն ցույց տալ Արցախից բռնի տեղահանված ժողովուրդին։ Կարո Փայլանն այս նպատակով պիտի մեկնի Սյունիքի մարզ։

Ըստ աղբյուրի՝ նախատեսված է, որ Փայլան կունենա նաև տարբեր այլ հանդիպումներ։