Սպառվում է Ուկրաինային հանձնվելիք արևմտյան երկրների զինամթերքը
Սպառվում են արևմտյան երկրների այն զինամթերքները, որոնք կարելի էր հանձնել Ուկրաինային, նախազգուշանում են ՆԱՏՕ և Միացյալ Թագավորության ներկայացուցիչները, տեղեկացրել է CNN-ը։
«Արդեն տակառի հատակը երևում է»,- ասել է ՆԱՏՕ Ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը։
«Մեզ անհրաժեշտ է, որպեսզի արդյունաբերությունն ավելացնի արտադրությունն անհամեմատ ավելի արագ տեմպերով»,- ասել է նա։
Դաշնակիցները մեծացրել են իրենց բյուջեները դեռ պատերազմն սկսվելուց առաջ, բայց արտադրական հզորություները չեն ավելացել, իսկ դա, իր հերթին, հանգեցրել է գների աճի դեռ պատերազմից առաջ, ասել է նա։
Մեծ Բրիտանիայի Զինված ուժերի նախարար Ջեյմս Հիփին հայտնել է, որ մոդելը «ճիշտ ժամանակին, երբ պետք լինի պատրաստ լինել մարտի, հաստատ չի աշխատի», և օգնությունն Ուկրաինային պետք է շարունակվի։ «Մենք չենք կարող կանգ առնել միայն այն բանի համար, որ մեր պաշարները սպառված են թվում»,- ասել է Հիփին։ «Մենք պետք է աջակցենք Ուկրաինային այսօր երեկոյան, վաղը, վաղը չէ մյուս օրը և դրանից հետո։ Եվ եթե մենք կանգ առնենք, դա չի նշանակի, թե [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինը ավտոմատ կերպով կանգ կառնի»։

