Ադրբեջանական աղբյուրները հայտնում են նաև Արայիկ Հարությունյանի ձերբակալման մասին
Ադրբեջանական աղբյուրները հայտնում են նաև Արցախի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանի ձերբակալման մասին։ Վերջիններիս փոխանցմամբ՝ այս պահին Հարությունյանին տեղափոխում են Բաքու։
Ավելի վաղ հայտնել էինք Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Դավիթ Իշխանյանի ձերբակալման մասին։
Այս պահի դրությամբ ադրբեջանցիների կողմից գերեվարված են Արցախի պետական ու ռազմական հետևյալ գործիչները (հաստատված ցանկ).
1. Ռուբեն Վարդանյան – պետնախարար
2. Դավիթ Մանուկյան – Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ
3. Լևոն Մնացականյան – ՊԲ նախկին հրամանատար, գեներալ
4. Դավիթ Բաբայան – Արցախի նախկին արտգործնախարար
5. Բակո Սահակյան – Արցախի Հանրապետության նախկին նախագահ (2007-2020 թթ.)
6. Արկադի Ղուկասյան – Արցախի Հանրապետության նախկին նախագահ (1997-2007 թթ.)
7. Դավիթ Իշխանյան – Արցախի Ազգային ժողովի նախագահ

