Երևանին և Բաքվին սպասում են Բիշքեկում՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդին. ԱՊՀ գլխավոր քարտուղար

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հասկացրել է, որ սպասում է ԱՊՀ պետությունների ղեկավարների (բացի Ուկրաինայից և Մոլդովայից) մասնակցությանը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին, տեղեկացրել է  «ՌԻԱ Նովոստի»-ն։

Խորհրդի նիստը Ղրղզստանի մայրաքաղաքում նախատեսված է հոկտեմբերի 13-ին։ Նախօրեին տեղի կունենա ԱՊՀ արտաքին գործերի նախարարների Խորհրդի նիստը։

«Երկրների մեծ մասը հաստատել է իր մասնակցությունը։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի և Մոլդովայի ներկայությանը, նրանք չեն ներկայացվի պետությունների ղեկավարների Խորհրդի նիստում, արտաքին գործերի նախարարների Խորհրդի նիստում։ Ձեռնպահ են մնում մասնակցությունից, չնայած դե յուրե մնում են ԱՊՀ անդամներ»,- ասել է Լեբեդևը լրագրողներին Մինսկում։

Պատասխանելով Բիշքեկի գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի ներկայության ծրագրերի մասին հարցին՝ Արցախի շուրջ իրավիճակի հետ կապված, Լեբեդևը նշել է, որ Համագործակցության գործադիր կոմիտեն տեղեկություն չունի, թե էլի ինչ-որ երկրներ՝ Ուկրաինայից և Մոլդովայից բացի, հրաժարվում են մասնակցել։ Համենայնդեպս, այն տեղեկությունը, որը մենք այժմ ունենք, վկայում է այն մասին, և մենք դրա հույսն ունենք, որ երկրների մեծ մասը, բացի Ուկրաինայից և Մոլդովայից, ներկայացված կլինեն այդ համաժողովներում»,- ավելացրել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։