Ղարաբաղն Ադրբեջանի մաս դարձնելու որոշումն ընդունվել է վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. Լավրով

«Որոշումն այն մասին, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, ընդունվել է վարչապետ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ»։ Այդ մասին ասել է ՌԳ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ լրագրողների հետ ճեպազրույցում․

«Երբ ՀՀ-ում հայտարարում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է Ղարաբաղը տվել Ադրբեջանին, ստում են։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ասվում է՝ Ղարաբաղը ՌԴ խաղաղապահների վերահսկողության տակ է։ Փաշինյանը հետագայում՝ Պրահայում, ստորագրությամբ Ղարաբաղը  ճանաչեց Ադրբեջանի  կազմում»,- նշել է Լավրովը։

Տեսանյութն՝ այստեղ