Հայաստանը դիմել է ԵՄ-ին Արցախից փախստականներին օգնելու համար. Իտալիայի կառավարություն

Հայաստանը դիմել է Եվրամիությանն օգնության համար, որպեսզի կարողանա աջակցել արցախցի փախստականներին, շաբաթ օրը տեղեկացրել է Իտալիայի վարչապետի գրասենյակը, հայտնել է Reuters-ը։

Հայաստանը դիմել է ԵՄ-ին՝ ժամանակավոր ապաստան և դեղորայք տրամադրելու խնդրանքով, նշվել է Իտալիայի վարչապետի գրասենյակի հայտարարությունում։

Հաղորդագրությունում նաև նշվել է, որ Հռոմը «աշխատում է տարածաշրջանում կայունությանն օժանդակելու ուղղությամբ»։