Եվլախում մեկնարկել է Ադրբեջանի ու Արցախի պատվիրակությունների հանդիպումը
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Եվլախում հերթական հանդիպումն է ընթանում Ադրբեջանի և Արցախի իշխանությունների ներկայացուցիչների միջև։
Սա նրանց երրորդ հանդիպումն է: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին սկսված ադրբեջանական ագրեսիայից հետո, սեպտեմբերի 21-ին ռուսական միջնորդությամբ Եվլախ քաղաքում տեղի էր ունեցել Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև առաջին հանդիպումը:

