Արցախից բռնի տեղահանվածների ամեն երրորդը երեխա է․ ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եւ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:
«Իրականում Արցախից Հայաստան տեղափոխված երեխաների թիվը մեծ է. կարող ենք ասել, որ բռնի տեղահանվածների ամեն երրորդը երեխա է. սա նշանակում է, որ մենք դպրոցներում շատ անելիքներ կունենանք»,- նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Անդրեասյանը տեղեկացրեց, որ 2023-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ ԼՂ-ում գործել է 108 ուսումնական հաստատություն՝ շուրջ 21 հազար սովոորողներով. «Ուսուցիչների թիվն էլ եղել է 1500-ին մոտ։ Կարծում եմ, որ մեր համակարգը, հատկապես, որ անընդհատ խոսում ենք ուսուցիչների պակասի մասին, պատրաստ կլինի եւ ուրախ կլինի մեր ուսուցիչներին այս բոլոր ուղղություններով ներգրավելու»,-ասաց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում

