Քաղաքացիները շարունակում են անհնազանդության ակցիաները (տեսանյութ)

Վաղ առավոտից մեկնարկած անհնազանդության ակցիաները շարունակվում են։ Քաղաքացիները փակել են Կոմիտաս-Վազգեն Առաջին Վեհափառի (Կասյան) խաչմերուկը։ Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկը փակվել է երկրորդ անգամ։

Հիշեցնենք, որ երեկ հանրահավաքի ժամանակ Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր՝ առավոտյան ժամը 08։00-ից սկում են անհնազանդության ակցիաները։ 

«Մենք պարալիզացնելու ենք քաղաքը մոտակա երեք օրերին՝ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, ամբողջ Հայաստանը պարալիզացվելու։ Առավոտյան ժամը 08։00-11։00-ը հաստատ։ Իշխանության  հենարանը մնացել է ոստիկանությունը»,- ասել է Մանուկյանը։