Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ․ Կրեմլ

Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։

Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ողջունել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունը և սեպտեմբերի 21-ին Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցությունների անցկացումը, հայտնում է Կրեմլը։

Հույս է հայտնվել, որ ապագայում իրավիճակը Ղարաբաղում կզարգանա կայունացման ուղղությամբ։