Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղափոխող մեքենա է գնդակոծվել, կան զոհեր. ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղում հրաձգային զինատեսակներից գնդակոծության է ենթարկվել ՌԴ խաղաղապահների տեղափոխող մեքենա, այնտեղ գտնվող զինվորականները զոհվել են։ Այս մասին հայնում են ՌԴ ՊՆ-ից:
«Սեպտեմբերի 20-ին Ճանկաթաղ բնակավայրի շրջանում ՌԴ զինծառայողներին տեղափոխող մեքենան հրաձգային զինատեսակներից գնդակոծության է ենթարկվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ռուս զինծառայողները զոհվել են», – գրված է հայտարարությունում։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար տեղում աշխատում են ռուս և ադրբեջանցի քննչական մարմինները։

