Հրետակոծության ինտենսիվությունը մի քիչ նվազել է, բայց դեռևս հարվածում են Ստեփանակերտին․ Դավիթ Թորոսյան

Այժմ ևս մերթընդմերթ լսվում են պայթյունների ձայներ, նկատելի են հարվածներից հետո ծխացող օջախներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանուն հայ զինվորի» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Դավիթ Թորոսյանը:

«13:30-ի դրությամբ

Ժամը 13:00-ի համեմատությամբ 13:30-ին հրետակոծության ինտենսիվությունը մի քիչ նվազել է, բայց դեռևս հարվածում են Ստեփանակերտին և հարակից հատվածներին։ Այժմ ևս մերթընդմերթ լսվում են պայթյունների ձայներ, նկատելի են հարվածներից հետո ծխացող օջախներ»,- գրել է նա: