Մոստը խփել են, Կաշենը վերցրել են․ Մարտակերտը շրջափակման մեջ է, բնակիչներին չեն հասցրել տարհանել․ «Փաստինֆո»
Մոտ մեկ ժամ առաջ Մարտակերտում որոշում է կայացվել տարհանել բնակիչներին, հիմնականում կանանց ու երեխաներին, սակայն այս պահին արդեն տարհանումը կասեցված է։
«Փաստինֆո»-ն Արցախից տեղեկություններ է ստանում, որ բնակիչներին չեն հասցրել տարհանել։ «Մոստը խփել են ու փակել։ Կաշենը վերցրել են, մոտակայքով։ Շրջափակման մեջ են, քաղաքի հետ կապ չկա։ Վանք գյուղը և շրջապատը տարհանել են։ Մարտակերտը լրիվ կտրվել է»։

