Բաքուն խախտել է ռազմական գործողություններից զերծ մնալու խոստումը. Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի ԱԳՆ նախարար Աննաբելա Բերբոքը անդրադարձել է Ադրբեջանի ագրեսիային։

Բերբոքը թվիթերյան իր էջում գրել է. «Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի հրետակոծությունը և վերադառնա բանակցությունների սեղան։ Միայն այս կերպ է հնարավոր կայուն խաղաղություն։ Մենք աջակցում ենք ԵՄ-ի գլխավորած բանակցություններին։ Վերջին մի քանի օրերին ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ինտենսիվ քննարկումներ են ընթանում դեէսկալացիայի շուրջ։ Բաքուն խախտել է ռազմական գործողություններից զերծ մնալու խոստումը»։