Իրադարձությունների մասին հայ բնակչությանը զգուշացվել է SMS հաղորդագրությունների միջոցով. Հաջիև
Իրադարձությունների մասին հայ բնակչությանը զգուշացվել է SMS հաղորդագրությունների միջոցով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան։
Նա նշել է, որ «հակաահաբեկչական գործողությունների» մասին «նախազգուշացնող» SMS հաղորդագրություններ են ուղարկվել արցախահայությանը։
Հաջիևը նշել է, որ «բնակիչներին խնդրել են հեռու մնալ ռազմական օբյեկտներից»:

