Այսօր Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանը կդառնար 22 տարեկան

Այսօր Ալբերտ Հովհաննիսյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 22 տարեկան։

Պատերազմի խորհրդանիշ դարձած Ալբերտը զոհվեց Արցախի համար մղվող մարտերում՝ անձնվիրաբար նվիրելով կյանքը հայրենիքին։ Հետմահու պարգևատրվել է Արցախի «Արիության համար» մեդալով։

Ալբերտ Հովհաննիսյանը հոր՝ Արտակ Հովհաննիսյանի գրառումը՝ որդու ծննդյան օրվա կապակցությամբ․

«Վերջ, Հայեր վերջ, քիչ խոսեք ու սկսեք ինքնապաշտպանական, հարձակողական ծրագրերով վարժեցնել ոչ միայն բանակին, նաև ազգ-բանակին….Հատկապես սահմանամերձ գյուղերի բնակիչների նկատմամբ հատուկ ծրագիր պետք է մշակել…. Սոթքի պարտությունից հետո, Ալիևը տեսավ, որ մենակ չի կարող հաղթել հայերին, հայերի դեմ նոր սադրանքներով, դիմեց Ռուսաստանին: Նա խաղում է երկու լարի վրա, նախ մեր միջոցով ուզում է ազատվել ռուսական խաղաղապահ ուժերից, երկրորդ, այնուամենայնիվ, որպես դաշնակից, ռուսներին չեզոքացնել մեր թիկունքից, ինչը որ արվեց 1918-1921 թթ : Էրդողան-Պուտին հանդիպումից հետո, ստանալով նոր ,,դաբրո,,, նա կարող է անել անսպասելին….

Անկախության հրապարակում զազրախոսելու փոխարեն, բոլորդ համախմբվեք ազգային անվտանգության սուրբ ծրագրի շուրջ, մոռացեք ով ում է սիրում, ում չի սիրում, ով ում լրտեսն է, ում ծառան…. մոռացեք և համաժողովրդական զգոնությամբ որոշենք ոտքի ելած գազանից երկիրը փրկելու մասին: Հիշեք Զախարովայի խոսքերը` ,,Վիրավոր երկրին օգնում են, ոչ թե պահանջում, սա նշանակում է մեկ շաբաթում բանակում վեց զոհ ունեցող երկիրը վիրավոր չէ, իրենց էլ վեճը չէ…. իսկ 300 օր սովամահության մեջ ապրող Արցախը գոյություն չունի ընդհանրապես….. Պեսկովը հիշեցրեց, որ իրենց մոտ ավելին են հայերը, քան Հայաստանում, մոռանալով, որ փոքրատարածք մեր երկրում 300 հազար իրենց հայրենակիցները սիրով են շրջապատված: Այս կրակը հանգցնելու երկու ճանապարհ կա` կամ դիվանագիտական ճանապարհով, կամ ինքնապաշտպանական, ցանկալի կլիներ առաջինը, սակայն պատմական փորձից ելնելով պետք է ասեմ, որ երբ ռուսն ու թուրքը բարեկամանում են, հայերիս վիճակը ծանրանում է… Ուստի այս պահերին համախմբվելու և երկիրը լրջագույն վտանգից փրկելու մասին մտածելու փոխարեն, ովքեր ուզենան ներսից էլ փլուզել ժողովրդի համախմբվածության ներուժը, նրանք և այսօր և վաղը պետք է հայտնվեն երկրի դավաճանների շարքերում:

Հայեր, ինքնադրսևորվեք ինքնապաշտպանության ու համախմբման…..

Մեր թշնամին և ներսից է և դրսից, ափսո~ս քեզ , հայոց ազգ…»։