Պոլիտեխնիկի ուսանողներին ասել են, որ Ավինյանի հետ հանդիպմանը մասնակցելու դեպքում դասից բացակայությունը չի գրանցվի. ՀՔԱՎ
Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանում հենց այս պահին տեղի է ունենում հանդիպում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
«Մեր տեղեկություններով՝ ուսանողներին հայտնել են, որ հանդիպմանը մասնակցելու դեպքում դասից նրանց բացակայությունը չի գրանցվի»,-ասված է հաղորդագրությունում:

