Փաշինյանը շնորհավորել է Ավինյանին՝ «բանավեճում ունեցած տպավորիչ ելույթի առիթով»
Հանրային հեռուստաընկերության՝ երեկվա նախընտրական բանավեճից հետո Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է իր թիմակից Տիգրան Ավինյանին։
«Շնորհավորում եմ Տիգրան Ավինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի թիմին՝ երեկվա բանավեճում ունեցած տպավորիչ ելույթի առիթով: Այս թիմին աներկբա կարելի է վստահել Երևան մայրաքաղաքի կառավարումը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Նշենք, որ բանավեճին հրավիրված էին համամասնական ցուցակները գլխավորող անձինք (բացառությամբ «Հանրային ձայն» կուսակցության): «Ազգային առաջընթաց կուսակցության» ընտրական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Անդրանիկ Թևանյանը հրաժարվել էին մասնակցել բանավեճին։

