Ադրբեջանի ՊՆ-ը հերթական ապատեղեկատվությունն է տարածել սահմանագոտում իրադրության վերաբերյալ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե  սեպտեմբերի 14-ին` ժամը 14։50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է ՀՀ ՊՆ-ի հաղորդագրությունում: