Հնարավոր չէ բացառել էսկալացիայի սցենարը․ Փաշինյան

Էսկալացիայի սցենարը հնարավոր չէ բացառել, բայց մոբիլիզացված ուժերը պետք է վերադառնան իրենց բազաները, և Հայաստանը պատրաստ է դրան։ Այդ մասին Politico-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Եթե մենք ուզում ենք ունենալ ամուր, հավերժական պետականություն, նախ պետք է շատ լուրջ քայլեր ձեռնարկենք և շատ լուրջ ջանքեր գործադրենք մեր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու համար», – նշել է նա։

Փաշինյանը խոստովանել է, որ դեռ երկար ճանապարհ կա անցնելու, մինչ արևմտյան երկրները կկարողանան դիտվել որպես Հայաստանին ամբողջական աջակցություն առաջարկող երկրներ։