ԿԽՄԿ-ն պատրաստ է օգտագործել ցանկացած ճանապարհ Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխման համար․ ТАСС
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու համար պատրաստ է օգտագործել ցանկացած ճանապարհ՝ որոշում կայացնող կողմերի համաձայնությամբ։ Այդ մասին ТАСС-ին ասել է ԿԽՄԿ-ի Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլախա Հուսեյնովան․
«Մինչև որևէ գործողություն իրականացնելը՝ ԿԽՄԿ-ն այն պարտադիր համաձայնեցնում է որոշում կայացնող համապատասխան կողմերի հետ, կիսվում տեղեկատվությամբ և համաձայնությունը ստանալուց հետո անցնում գործողությունների: ԿԽՄԿ-ն պատրաստ է օգտագործել ցանկացած ճանապարհ բեռների տեղափոխման համար»,- նշել է նա։

