ՌԴ ԱԳՆ–ն իր կոշտ դիրքորոշումն ու բողոքի նոտան է հայտնել Հայաստանին
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ, նրան բողոքի նոտա են հայտնել մի շարք անբարյացակամ քայլերի կապակցությամբ.
▫️Դրանց թվում են Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մեկնարկը, Աննա Հակոբյանի Կիև այցը և մարդասիրական օգնության փոխանցումը Կիևի նացիստական ռեժիմին, ԱՄՆ մասնակցությամբ զորավարժությունների անցկացումը։
▫️Նշվել է նաև Ալեն Սիմոնյանի՝ Մարիա Զախարովային վերաբերող վիրավորական հայտարարությունների անընդունելիությունը, մտահոգություն է հայտնվել բլոգեր Բադալյանի և Sputnik Արմենիա սյունակագիր Գևորգյանի ձերբակալության վերաբերյալ։
▫️Մոսկվան կարծում է, որ Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, և գործընկերության զարգացման և ամրապնդման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները լիովին կիրականացվեն՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։

